-
24.12.2013|
20:07
ՈՒկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Օլեգ Ցարևը արգելել է ՈՒկրաինա մուտք գործել մի քանի տասնյակ մարդկանց, այդ թվում` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
-
24.12.2013|
20:05
Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթին: Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ:
-
24.12.2013|
20:04
Աշխարհահռչակ իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դեկտեմբերի 26-ին իր ծննդյան օրը կնշի Երևանում։ Մինչ այդ դեկտեմբերի 25-ին՝ իր սիրած Սուրբ ծննդյան օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգով։
-
24.12.2013|
20:03
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը` երկու ամսվա կտրվածքով:
-
24.12.2013|
20:00
«Լոլիկի արտադրությունը պակասել է 40 տոկոսով, իսկ շուկայում հիմնականում վաճառվում է տեխնիկական լոլիկ, որը նախատեսված չէ սեղանի համար»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, ում խոսքով դրա պատճառն այն է, որ գյուղացիները սկսեցել են կատարել գործարանների պատվերները՝ աճեցնելով տեխնիկական լոլիկ:
-
24.12.2013|
19:55
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ խոսքով, անցնող տարին գյուղատնտեսության համար և բարենպաստ էր, և, որոշ նկատառումներով, ծանր: Բարենպաստ էր, քանի որ աճ է արձանագրվել պտղաբուծության մեջ, մասնավորապես` ծիրանի: Հետևաբար, 40 տոկոսով աճել է պղպեղի, սմբուկի արտադրանքը:
-
24.12.2013|
19:50
19-րդ դարի վերջերին ֆրանսիացի նովելիստ Էմիլ Զոլան «Ես մեղադրում եմ» նամակով, որն ուղղված էր Ֆրանսիական հանրապետության նախագահին, հանդես եկավ ի պաշտպանություն ֆրանսիական բանակի հրեա սպա, լրտեսության մեջ կեղծ մեղադրված Դրեյֆուսի: Զոլան պաշտպան կանգնեց անարդար կերպով տուժած մարդուն՝ հանուն հանդուրժող պետության գաղափարի և հանուն իր հայրենիքի՝ Ֆրանսիայի բարի համբավի: Զոլան գրողների և լրագրողների համար այդպիսով մշակեց բարոյական չափանիշներ:
-
24.12.2013|
19:44
ԱԺ երեկվա նիստի նախօրեին քաղաքացիական ակտիվիստները, ընդդիմության համակիրները քննարկում եին, թե ինչպես կարելի է խափանել գազային պայմանագրի քվեարկությունը: Առաջարկներից մեկը նախագահության ամբիոնը գրավելով քվեարկությունը կանխելն էր: Այս կոչի հեղինակները այդ մասին տեղեկացրել էին նաև մի շարք պատգամավորների: Խորհրդարանի ամբիոնը գրավելը ընդդիմության պայքարի մեթոդներից է: Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցությունը այս տարվա ընթացքում մի քանի անգամ գրավել է Գերագույն ռադայի ամբիոնը: Ու, որքան հիշում եմ, պատգամավորներից ոչ մեկը դրա համար դատական պատասխանատվության չի ենթարկվել, ոչ էլ զնդանն է նետվել:
-
24.12.2013|
13:58
ՈՒկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, Եվրամայդանի ղեկավարներից մեկը` Յուրի Լուցենկոն, խոստովանել է, որ անհնար է երկրում անցկացնել վաղաժամ նախագահական ընտրություններ: Նրա խոսքով, դա պարզապես անհնար է:
«Անհնար է գնալ պատերազմ՝ ունենալով տասնյակ առաջնորդներ: Անհրաժեշտ է միասնական առաջնորդ: Պետք է հասնել նրան, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ընդդիմության թեկնածուն հավաքի քվեների առնվազն 80 տոկոսը և հաղթանակ տանի»,-ասել է Լուցենկոն:
-
24.12.2013|
13:39
Երեկ երբ Ազգային ժողովն ավարտեց քառօրյայի աշխատանքը, ՀՀԿ-ականները դժվար խնդրի առաջ էին կանգնել: Խորհրդարանի շենքից դուրս գալու դժվարությունը, նրանց ստիպում էր այլ մեթոդների դիմել:
blank" class="zoomgraphics">.